Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Կարլես Պույոլը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Կատալոնյան ակումբի ավագը նման որոշման է եկել, քանի որ չունի մշտական խաղային պրակտիկա, ինչը պայմանավորված է վնասվածքներով: Ծնկի վնասվածքը ֆուտբոլիստին վաղուց ողջ ուժով խաղալու հնարավորություն չի տալիս:
Բացի այդ, «կապտանռնագույնների» ֆուտբոլիստը ցանկանում է ծանոթանալ նաև այլ երկրների ֆուտբոլին: