Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը չի պատրաստվում կարիերան շարունակել գերմանական ակուբում. տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Բորուսիան» կլքի մրցաշրջանի ավարտից հետո: Թե որ ակումբում կշարունակի կարիերան, Ռոյսը որոշում կկայացնի մարտին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն տարածվեց, թե Ռոյսը պայմանագիր է կնքել, սակայն տեղեկությունը հերքվեց ֆուտբոլիստի գործակալի և դորտմունդյան թիմի գործադիր տնօրենի՝ Հանս Յոահիմ Վացկեի կողմից: