Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը ներկայացրեց թիմի հաջորդ մրցաշրջանի տնային մարզազգեստը:
Նոր մարզազգեստի շնորհանդեսին ներկա են եղել Ինյեստան, Բուսկետսը, Մեսսին, Նեյմարը, ինչպես նաև «կապտանռնագույնների» հիմնական կազմի և երիտասարդական թիմի մի շարք ֆուտբոլիստներ: