Երևանի «Փյունիկը» պայմանագիր ստորագրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանի հետ. տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
25-ամյա ֆուտբոլիստը թիմին էր միացել Անթալիայում և մասնակցել էր երկու ընկերական խաղի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Հայրապետյանը հանդես էր գալիս չեխական «Պրիբրամում»: