Մոսկվայի դատարանը օրինական է ճանաչել գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ կայացրած դատավճիռը, որով նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ 700 հազար դոլար շորթելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

«Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանի վճիռը Հայրապետյանի նկատմամբ թողնել առանց փոփոխության, պաշտպանության վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման»,- ասվում է վճռի մեջ։