«Արարատը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին' մարզումներ անցկացնելով Ձորաղբյուրի մարզաբազայում:

Մեր թիմում փորձաշրջան է անցնում 28-ամյա իսպանացի հենակետային կիսապաշտպան Ռոբերտո Կասաբելյան, ով նախկինում հանդես է եկել Իսպանիայի «Սան Ֆերնանդո», «Պուերտոլանո», «Կոնկենսե» ակումբներում, «Ատլետիկոյի» և «Ալմերիայի» երկրորդ թիմերում, ինչպես նաև' Մոլդովայի «Միլսամիում», Անգլիայի «Բարնետում» և Կանադայի «Թանդըր Բեյ Չիլում»:

«Արարատն» արդեն պայմանագիր է ստորագրել «Բանանցի» և «Ալաշկերտի» 22-ամյա նախկին կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանի հետ: Մեր թիմում փորձաշրջան են անցնում «Արարատում» 2013/2014 մրցաշրջանում հանդես եկած 30-ամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը, ինչպես նաև' «Բանանցի» և «Միկայի» նախկին կիսապաշտպան, 25-ամյա Սարգիս Կարապետյանը: