Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր կնքեց Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հետ: Այս մասին հայտնում է ակումբի կայքը:
24-ամյա ֆուտբոլիստն ակումբին միացել էր Սլովենիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի առաջին օրերից և մասնակցել է բոլոր ստուգողական խաղերին: Հարոյանի նախորդ թիմը «Փադիդե»-ն էր:
Եկատերինբուրգի թիմը պաշտոնական էջում հաջողություն է մաղթել նորեկին:
Հիշեցնենք, որ «Ուրալ»-ում հանդես է գալիս նաև Էդգար Մանուչարյանը: