«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան հաստատեց անգլիական ակումբը լքելու մասին լուրը:

Ֆուտբոլիստը, մամուլի տեղեկությունների համաձայն, երեկ բուժզննում է անցնել ՊՍԺ-ում:

Անգլիական ակումբը կիսապաշտպանի համար կստանա 45 մլն ֆունտ:

Դի Մարիան beIN Sport լրագրողի հետ զրույցում նշել է.

«Ուրախ եմ, որ տեղափոխվում եմ ՊՍԺ: Ուրախացնում է այն փաստը, որ ակումբը նախորդ մրցաշրջանում նվաճել է Ֆրանսիայի բոլոր տիտղոսները: Ակումբում այժմ ամեն ինչ անում են, որ հաջողությունը կրկնեն Չեմպիոնների լիգայում»: