«Մեկ անգամ Հոլիուդում» ֆիլմի աստղը հայտնել է մոտակա ամուսնության մասին ուրախալի լուրը։ Մարագարետ Կուելիին և իր ընտրյալին՝ Ջեք Անտոնոֆին, նկատել են Կաննում տեղի ունեցած կինոփառատոնի ժամանակ, որտեղ դերասանուհին ցուցադրել է իր մատանին՝ հաստատելով նշանադրության մասին լուրերը։

Մարգարետ Կուելին հարաբերությունների մեջ է Ջեքի հետ դեռ 2021 թվականից, նրանք իրենց հարաբերությունները հաստատել են դեռ AFI մրցանակաբաշխության՝ ժամանակ միասին դուրս գալով կարմիր գորգի վրա։

Նշենք, որ դերասանուհին նախորդ տարում հանդիպում էր Փիթ Դեվիդսոնի հետ, ով այժմյա Քիմ Քարդաշյանի ընտրյալն է, իսկ դրանից առաջ մոդել Կառա Դելեվինի հետ։