«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան մեկնաբանել է իր առաջին գոլն անգլիական ակումբի կազմում:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում ԿՊՌ-ի հետ հանդիպման 24-րդ րոպեին:
«Ուրախ եմ «Օլդ Տրաֆորդում» իմ նորամուտի և հաղթանակի համար: Ամբողջ շաբաթ մարզվել եմ տուգանային իրացնել, և ամեն ինչ լավ ստացվեց» ,- նշել է արգենտինացին: