ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը խմբագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման մասին հաղորդագրությունը, հայտնում է News.am-ը:
Նախնական տարբերակում ասվում էր, որ ««Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»:
Սակայն խմբագրված տարբերակում հանվել է «վերջնական» բառը, իսկ անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ մասերը խմբագրվել են հետևյալ կերպ՝ ««Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»:
Սկզբնական տարբերակը
Խմբագրված տարբերակը