Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին, ով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ հանդիպմանը դուրս է եկել փոխարինման, այս մրցաշարում անցկացրեց իր 150-րդ խաղը:
35-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի պատմության մեջ դարձավ առաջինը, ում հաջողվեց գրանցել նման ցուցանիշ:
Նշենք, որ այսօր այդ ցուցանիշը կարող է կրկնել Իկեր Կասիլյասը, ով Չեմպիոնների լիգայում արդեն մասնակցել է 149 խաղի. տեղեկացնում է Opta Sports-ը: