Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում մակեդոնական «Վարդար»-ը առավելության է հասել շվեդական «Մալմյո»-ի նկատմամբ:
«Վարդար»-ը հաղթել է 3:1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը խփել է մակեդոնական թիմի երկրորդ գնդակը: Արդյունքում թիմը դուրս է եկել հաջորդ փուլ:
Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Բարսեղյանը փոխարինվել է 73-րդ րոպեին: