Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ վերջին խաղերում իր թիմին պակասում է կենտրոնացումը, և նման խաղով մյունխենցիները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հնարավոր է կզիջեն «Ռեալին»:
«Եթե խաղանք այնպես, ինչպես խաղացինք Գերմանիայի առաջնության վերջին երեք խաղում, ապա ոչ մի կերպ չենք հասնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Թիմը վտանգավոր վիճակում է: Այժմ նրան պակասում է կենտրոնացումը և ուշադրությունը»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է L'Equipe-ը: