armsport.amԹուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտների մասին, նշելով, որ հաղթողի հիմնական հավակնորդը Մյունխենի «Բավարիան» է:
«Չեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բավարիան» է: Գվարդիոլան իր աշխատանքով ապացուցել է, որ կարող է թիմի հետ հասնել բարձր արդյունքների:
Իհարկե, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ «Բավարիան» կնվաճի հաղթողի տիտղոսը, քանի որ հանգամանքները կարող են տարբեր կերպ զարգանալ: Սակայն, մյունխենցիների հնարավորություններն ամենաբարձրն են», - Բուֆոնի խոսքերն է մեջբերել «Sky Sport Italia»-ն: