Ավարտվեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլը: Կիսաեզրափակչի մյուս երկու թիմերը արդեն հայտնի են:
Քառորդ եզրափակիչի պատասխան խաղի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնեց կատալոնական «Բարսելոնային»:
Հանդիպման միակ գոլը մեկնարկից 5 րոպե անց հեղինակեց Կոկեն:
Երկու խաղերի արդյունքում կատալոնացիները լքեցին պայքարը:
Օրվա մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:
Մյունխենցիների կազմում աչքի ընկան Մանջուկիչը (59), Մյուլերը(68) և Ռոբենը (76), հյուրերի միակ գոլը հեղինակեց Էվրան (57):
Երկու խաղերի արդյունքում գերմանական ակումբը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց:
Տեսանյութերը՝ այստեղ: