Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ անդրադառնալով թիմի նորեկ Լուիս Սուարեսին և Չեմպիոնների լիգայում ակումբի ելույթներին, նշել է.

«Այն, որ Սուարեսն ընտրեց «Բարսելոնան», յուրահատուկ պահ է: Նրա հետ որպես թիմ ուժեղ կլինենք: Մենք պետք է կրկին տիտղոսներ նվաճենք: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը մեզ համար ռևանշ չէ, այլ մեր պարտականությունը»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Goal-ը: