Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի առաջին խաղում մակեդոնական «Վարդար»-ը տնային խաղում ուժերը չափեց թուրքական «Ֆեներբահչե»-ի հետ և առավելության հասավ 2:0 հաշվով:
Տիգրան Բարսեղյանը 20-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ խաղավարտին Տոպալը դարձավ ինքնագոլի հեղինակ:
Մակեդոնական թիմը հանդիպումն ավարտեց տասը հոգով. երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց Գրնչարովը:
Հյուրերը նույնպես մնացին տաս հոգով. խաղավարտին հեռացվեց Սոուզան: