Դորտմունդի «Բորուսիան» ընկերական խաղի շրջանակներում հանդիպեց Չեխիայի «Սպարտայի» հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:
Դարպասի առաջին գրավումն արձանագրվեց 41-րդ րոպեին` աչքի ընկավ Օբամեյանգը, պատասխան գոլը 49-րդ րոպեին հեղինակեց Լաֆադան:
Դորտմուդցիներին, սակայն հաջողվեց ևս երկու գոլ խփել: 65-րդ րոպեին Օբամեյանգը դուբլ ձևակերպեց, իսկ երկու րոպե անց գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը:
Նշենք, որ մեր հավաքականի ավագը փոխարինվեց 76-րդ րոպեին: