Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 3:1 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ:

 Հաշվի մեջ առաջինը առավելության հասան դաշտի տերերը`16' րոպեին գոլ խփեց Ֆինբուգասոնը: Առաջին խաղակեսի ավարտին (45') Նուրի Շահինի փոխանցումը արդյունավետ եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը: Թիմերը 1:1 հաշվով էլ գնացին ընդմիջման: Հավելենք, որ մեր հավաքականի ավագը 24' րոպեին ստացավ դեղին քարտ:

Երկրորդ խաղակեսում դորտմուդցիները ևս երկու գոլ ուղարկեցին «Աուգսբուրգի» դարպասը: 69-րդ րոպեին աչքի ընկավ Գոնսալո Կաստրոն, իսկ վեց րոպե անց Ադրիան Ռամոսը հաշիվը դարձրեց 3:1:

Այս հաղթանակից հետո դորտմունդցիները իրենց միավորների քանակը հասցրին 64-ի և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են:

 

Bilder der Partie Augsburg gegen Dortmund.

Bilder der Partie Augsburg gegen Dortmund.

Bilder der Partie Augsburg gegen Dortmund.

Bilder der Partie Augsburg gegen Dortmund.

Bilder der Partie Augsburg gegen Dortmund.Bilder der Partie Augsburg gegen Dortmund.

Bilder der Partie Augsburg gegen Dortmund.

 Bilder der Partie Augsburg gegen Dortmund.