Բունդեսլիգայի 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Մայնցին»:
Դիմակայության մեկնարկից 18 րոպե անց Պիեր Էմերիկ Օբամեյանգի արդյունավետ փոխանցումից հետո Մարկո Ռոյսը հեղինակեց խաղի առաջին գոլը: Ֆուտբոլիստը 47-րդ րոպեին վրիպեց նշանակված 11 հատվածից: Դորտմուդցիների երկրորդ գոլը 82-րդ րոպեին հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը: Գոլային փոխանցումը կրկին կատարեց Օբամեյանգը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը հյուրերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը: Ֆուտբոլիստը 10-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:
Այս հաղթանակից հետո Տուխելի թիմը 20 միավարով Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է:
Առաջատար «Բավարիան», որը դեռ 9-րդ տուրի հանդիպումը չի անցկացրել, իր ակտիվում ունի 24 միավոր:
Ռոյսի չիրացրած 11 մետրանոցը