Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»:
9-րդ րոպեին հանդիպման առաջին գոլը հեղինակեց Մարկո Ռոյսը, պատասխան գոլը 32-րդ րոպեին խփեց Ուջան: Առաջին խաղակեսի վերջնամասում` 44-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյանը Մատս Հումելսի փոխանցումից հետո հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին: Թիմերը հենց այս հաշվով էլ գնացին ընդմիջման:
72-րդ րոպեին Հայաստանի հավաքականի առաջատարը կրկին աչքի ընկավ իր արդյունավետ խաղով և գոլային փոխանցում կատարեց Մարկո Ռոյսին:
Այս հաղթանակից հետո դորտմունդցիները 26 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորզիոնականում են, «Բավարիան» 31 միավորով առաջատարն է: