Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում 2:0 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ:
Գոնսալո Կաստրոյի փոխանցումից հետո 30' րոպեին Մարկո Ռոյսը բացեց հաշիվը, իսկ 73-րդ րոպեին Օբամեյանգի արդյունավետ փոխանցումը եզրափակեց Կագավան:
Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 85-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո Տուխելի թիմը միավորների թիվը հասցրեց 61-ի և գնտվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում: