Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջին` 34-րդ տուրում, Մյունխենի «Բավարիան» տնային խաղում 3:1 հաշվով հաղթեց «Հանովերին»:

Դաշտի տերերի կազմում մեկ անգամ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին (12'), դուբլի հեղինակ դարձավ Մարիո Գյոտցեն (28', 54'):

Հյուրերի միակ գոլը խփեց Սոբեխը (66'):

Այս հաղթանակից հետո Գերմանիայի չեմպիոնի կոչումը նվաճած մյունխենցիները մրցաշարը ավարտեցին 88 միավորով: