Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Ռեալը» արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Էլչեի» դարպասը:

«Արքայական ակումբի» կազմում 56-րդ րոպեին աչքի ընկավ Քարիմ Բենզեման, իսկ 69-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն:

Մադրիդյան թիմը շարունակում է գլխավորել Պրիմերայի մցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 60 միավոր: