Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» նորանշանակ գլխավոր մարզչի` Զինեդին Զիդանի գլխավորությամբ առաջին հաղթանակը տոնեց:

Տնային խաղում «Արքայական ակումբը» 5:0 հաշվով առավելության հասավ «Դեպորտիվոյի» նկատմամբ:

Մեկնարկից 15 րոպե անց Քարիմ Բենզեման Սերխիո Ռամոսի արդյունավետ փոխանցումից հետո բացեց հաշիվը, որին հաջորդեց Գարեթ Բեյլի հեթ-տրիկը: Ուելսի ֆուտբոլիստը աչքի ընկավ 22', 49', 63' րոպեներին: Խաղավարտին Բենզեման նաև իր երկրորդ գոլը խփեց:

Այս հաղթանակից հետո մադրիդցիները 40 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում են և մեկ միավորով զիջում են Մադրիդի «Ատլետիկոյին»: Առաջատար «Բարսելոնան» ունի 42 միավոր:

 

Real Madrid-Deportivo en imágenes

Real Madrid-Deportivo en imágenes

Real Madrid-Deportivo en imágenes

Real Madrid-Deportivo en imágenes

Real Madrid-Deportivo en imágenesReal Madrid-Deportivo en imágenes