Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում ավարտվեց ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը:
Մեր ընտրանին մրցակցի նկատմամբ առավելության հասավ 4:3 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում իրենց գոլերով աչքի են ընկել Լևոն Հայրապետյանը (37), Հենրիխ Մխիթարյանը (42, 67) և Ռումյան Հովսեփյանը (71):
Նշենք, որ բացի ԱՄԷ-ի հետ հանդիպումից' Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի նաև մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում' Ալժիրի հավաքականի հետ, և հունիսի 6-ին՝ Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում՝ Գերմանիայի հավաքականի հետ:
Տեսանյոթերը՝ այստեղ: