Դորտմունդի «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց հետո առաջին խաղն անցկացրեց:
Ընկերական հանդիպման շրջանակներում Թոմաս Տուխելի թիմը 5:2 հաշվով առավելության հասավ «Էրկենշվիկի» նկատմամբ:
Խաղի երրորդ րոպեին Դեմբելեն բացեց հաշիվը, որին հաջորդեց մրցակցի խաղացողի' Կոնարսկիի ինքնագոլը: Երկրորդ խաղակեսում դորտմունդցիները ևս երեք գոլ խփեցին:
48-րդ րոպեին աչքի ընկավ Պասլակը, 72-րդ րոպեին Ցիմերմանը, իսկ Գոնսալո Կաստրոն 80-րդ րոպեին հաշիվը դարձրեց 5:0:
83-րդ րոպեին Կոնարսկին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ խաղավարտին «Էրկենշվիկին» հաջողվեց հաշիվը դարձնել 2:5: