Ավարտվեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի «Շիրակ»-«Սպարտակ» Տրնավա հանդիպումը:
Գյումրիի թիմը տնային խաղում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը:
Առաջին գոլը հեղինակվեց առաջին խաղակեսում`16-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը գլխի հարվածով գրավեց Սլովակիան ներկայացնող թիմի դարպասը: Հաղթական հաշիվը պահպանել, սակայն, մերոնց չհաջողվեց. 87-րդ րոպեին Էրիկ Յիրկան հավասարեցրեց հաշիվը:
Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց` մրցակցի հարկի տակ:
Լուսանկարը`«Շիրակի» ֆեյսբուքյան էջից: