Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտության մատնեց Դոնեցկի «Շախտյորին»:
Մեկնարկից 3 րոպե անց հյուրերի կազմում կարմի քարտ ստացավ Ալեքսանդր Կուչերը, իսկ նաշանակված 11 մետրանոց հարված անվրեպ իրացրեց Տոմաս Մյուլերը: 10 հոգով մնացած դոնեցկցիները չկարողացան դիմակայել մրցացի ճնշմանը և պարտվեցին 7:0 հաշվով:
34-րդ րոպեին Ժերոմ Բոատենգը խփեց իր թիմի երկրորդ գոլը, ֆրանկ Ռիբերին 49-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3:0, որին հաջորդեց Մյուլերի երկրորորդ գոլը (52):
Դաշտի տերերի կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Բադշտուբերը և Ռոբերտ Լևանդովսկին: Խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Մարիո Գյոտցեն իր թիմի 7-րդ գոլը հեղինակեց:
Երկու խաղերում գրանցված ընդհանուր 7:0 հաշիվը մյունխենյան թիմին դուրս բերեց քառորդ եզրափակիչ: