Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում գոլառատ հանդիպում տեղի ունեցավ «Սատիագո Բերնաբեու» մարզադաշտում:
Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:4 հաշվով պարտվեց «Շալկեին»:
Մեկնարկից 20- րոպե անց Քրիստիան ֆուքսը բացեց հաշիվը, պատասխան գոլը 5 րոպե անց հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն: Այնուհետև 40 -րդ րոպեին Կլաս Յան Հունտելարը կրկին հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին, իսկ Ռոնալդուն կրկին հավասարեցրեց այն: 53-րդ րոպեին Քարիմ Բենզեման հաշիվը դարձրեց 3:2, 57-րդ րոպեին Լերոյ Զանեն հեղինակեց իր թիմի երրորդ գոլը: Խաղի հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Հունտելարը իր երկրորդ գոլը խեղինակեց և հաղթանակ բերեց իր թիմին:
Սակայն երկու խաղերում գրանցված ընդհանուր 5:4 հաշիվը «Արքայական ակումբին» դուրս բերեց քառորդ եզրափակիչ:
Նշենք, որ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում գոլերի քանալով հավասրավեց Մեսսիին: Երկու ֆուտբոլիստներն էլ 75-ական գոլով լավագույնն են Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, երրորդ տեղում Ռաուլն է` 73 գոլով: