Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Արքայական ակումբն» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց «Սելտային»:
Մեկնարկից 8 րոպե անց հյուրերի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց, իսկ 23-րդ րոպեին Դանիլոն Խեսեի գոլային փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 0:2: Դաշտի տերերը 57-րդ րոպեին մնացին տասը հոգով՝ հեռացվեց Կաբրալը: 85-րդ րոպեին «Սելտայի» ֆուտբոլիստներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. գոլն իր հաշվին գրանցեց Նոլիտոն:
Խաղավարտին (90+6') Մարսելոն նույնպես օգտվեց գոլ խփելու իր հնարավորությունից՝ 3:1 հօգուտ հյուրերին:
Այս հաղթանակից հետո մադրիդցիները 21 միավորով գլխավորում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ երկրորդ տեղում գտնվող կատալոնյան «Բարսելոնան» 9-րդ տուրի հանդիպումը կանցկացնի վաղը: