Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալեց «Էյբարին»: Պայքարն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով` 3:1 հաշվով:
Բորխան 10-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, 11 րոպե անց Ռամիրեսի արդյունավետ խաղից հետո, Լուիս Սուարես խփեց պատասխան գոլը: Ֆուտբոլիստ երկրորդ խաղակեսում` 48-րդ րոպեին իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց, այս անգամ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նեյմարը: Խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ, Նեյմարի արդյուանվետ խաղից հետո Սուարեսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ` 3:1:
Նշենք, որ հանդիպման 83-րդ րոպեին Մասկերանոն հեռացվեց խաղադաշտից:
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» 21 միավորով Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում են: Առաջատար «Ռեալն» իր ակտիվում նույնպես ունի 21 միավոր:
Մասկերանոյի կարմիր քարտը
Լիոնել Մեսսին խաղին հետևում էր տրիբունայից: