Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնայի» հետ գոլազուրկ ոչ-ոքի խաղալուց հետո «Մալագայի» պաշտպան Վելիգտոնը բացատրել է, թե ինչու է բռնել Լիոնել Մեսսիի երեսից:
Ֆուտբոլիստի խոսքով՝ արգենտինացին իրեն վիրավորել է. «Ես բռնեցի Մեսսիի դեմքը, քանի որ նա ինձ անառակի որդի անվանեց»,- Վելիգտոնի խոսքը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ այդ դրվագի համար «Մալագայի» ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել: