Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողական եռյակը բավականին տպավորիչ և արդյունավետ խաղ է ցուցադրում:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ֆուտբոլիստների գոլերի ընդհանուր քանակը հասնում է 102-ի: Հաշվի առնելով, որ ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույնների» արդյունավետությունը 151 գոլ է` Մեսսին, Նեյմարը և Սուարեսը հեղինակել է թիմի գոլերի 67%-ը: