Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ԱՊՕԷԼ-ի ձևակերպած հեթ-տրիկի շնորհիվ ոչ միայն գերազանցեց Ռաուլին՝ դառնալով մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, այլև շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին՝ եվրագավաթներում հեղինակած գոլերի քանակով:
Այժմ արգենտինացին եվրագավաթներում անցկացրած խաղերի ընթացքում իր ակտիվում գրանցել է 74 գոլ, որոնք հեղինակել է 94 խաղում: Այս ցուցանիշով Մեսսին գերազանցեց պորտուգալացուն, ով 114 խաղում դարձել է 73 գոլի հեղինակ: Այս մասին տեղեկացնում է MisterChip-ը:
Եվրագավաթներում հեղինակած գոլերի քանակով առաջատարը Ռաուլն է՝ 76 գոլ: