«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկի» դեմ հանդիպմանը երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Արդյունքում 27-ամյա ֆուտբոլիստը Պրեմիերայում վերջին 25 տարվա ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների ցուցանիշով շրջանցեց Լուիշ Ֆիգուին և դուրս եկավ առաջին տեղ: Արգենտինացին կատարել է 105 գոլային փոխանցում, Նշենք, որ Չավին կատարել է 95 գոլային փոխանցում, Դանի Ալվեշը՝ 92: Այս մասին տեղեկացնում է Mister Chiping-ը:
Մեսսին նաև հանդիպմանը գոլ է հեղինակել տուգանային հարվածից՝ այս ցուցանիշով հայտնվելով երրորդ հորիզոնականում:
Նշենք, որ արգենտինացին այս մրցաշրջանում Պրեմիերայում հեղինակել է 24 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում: