Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին  դեղին քարտ է ստացել ձեռքը մրցավարի ուսին դնելու համար:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Յուվենտուս»-ի դեմ հանդիպմանը թուրինյան թիմի ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչը կանոնները խախտել է Մեսսիի դեմ:

Արգենտինացին մոտեցել է գլխավոր մրցավարին, որպեսզի Պյանիչի համար դեղին քարտ պահանջի: Արդյունքում դեղին քարտը ստացել է Մեսսին:

Նշենք, որ կատալոնյան թիմը հաղթել է 3:0 հաշվով:

Տեսանյութը՝ այստեղ: