Վենետիկի «Լա Ֆենիս» թատրոնի մոտ գտնվող Ռիո դե լա Վերոնա ջրանցքում չորս զբոսաշրջիկներով նավակը կողաշրջվել է։ Ուղևորները փորձել են լուսանկարվել, բայց ընկել են ջուրը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Չորս ասիացի զբոսաշրջիկներ չեն լսել գոնդոլիերի հրահանգները և ցանկացել են լուսանկարվել՝ կանգնելով նավի մի կողմում։ Ավելորդ քաշի պատճառով՝ գոնդոլան շրջվել է, հինգն էլ, այդ թվում՝ գոնդոլիերը, հայտնվել են սառը ջրում։
Չորս զբոսաշրջիկներին օգնության է հասել գոնդոլիերը և օգնել նրանց ափ դուրս գալ։ Ոչ ոք չի տուժել, բայց մարդիկ շատ են վախեցել։
Տեսանյութը մի քանի րոպեի ընթացքում տարածվել է բոլոր սոցիալական հարթակներում։