«Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին դեղին քարտ է ստացել՝ Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Կալյարիի» (2:0) դեմ հանդիպմանը գոլը տատիկի հետ նշելու համար:
23-ամյա ֆուտբոլիստը հաշիվը 2:0 դարձնելուց հետո, գնացել է տրիբունա և նշել գոլը տատիկի հետ: Դաշտ վերադառնալուց հետո, դեղին քարտ է ստացել:
«Տատիկս 82 տարեկան է և նա երբեք չի եղել մարզադաշտում: Այն բանից հետո, երբ խաղացի հավաքականի կազմում, տատիկս ասաց՝ կգա խաղս դիտելու, իսկ ես գոլ կխփեմ»,- Ֆլորենցիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն: