Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Այաքսի» դեմ խաղի 24-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել:
Արդյունքում արգենտինացի հարձակվողը հեղինակեց իր 69-րդ գոլը Չեմպիոնների լիգայում և այս ցուցանիշով հավասարվեց «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին:
Նշենք, որ գոլերի քանակով ռեկորդակիրը Ռաուլն է, ով Չեմպիոնների լիգայում դարձել է 71 գոլի հեղինակ: