Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ՊՍԺ-ի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ:

Սա Մեսսիի կարիերայում 68-րդ գոլն էր հեղինակավոր այս մրցաշարում (88խաղում): Այս ցուցանիշով արգենտինացին հավարսարվեց «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, նույնքն գոլ է հեղինակել (104 խաղում):

Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն «Արքայական ակումբի» նախկին հարձակվող Ռաուլն է՝ 71 գոլ: