Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Կորդոբային»:

Հանդիպումն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Առաջին գոլը գրանցվեց երրորդ  րոպեին: Նշանակված 11 մետրանոցը դաշտի տերերի կազմում անվրեպ իրացրեց Նաբիլ Գիլասը: 27-րդ րոպեին Քարի Բենզեման հավասարեցրեց հաշիվը: Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Գարեթ Բեյլը  դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը և հաղթանակ բերեց հյուրերին:

Նշենք, որ 81 -րդ րոպեին դաշտից հեռացվեց Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ 87-ին դաշտի տերերի կազմում կարմիր ստացավ Կարտաբիան:

«Արքայական ակումբը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto