Կատալոնյան «Բարսելոնան» աշխարհի ակումբային առաջնությունում 3:0 հաշվով հաղթեց «Գուանչժոու Էվերգրանդին»:
Հանդիպմանը հեթ-տրիկ ձևակերպեց Լուիս Սուարեսը (երրորդ գոլը 11 մետրանոցից):
Արդյունքում կատալոնացիները դուրս եկան եզրափակիչ, որտեղ կխաղան արգենտինյան «Ռիվեր Փլեյթի» դեմ:
Խաղը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: