Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում  «Վալենսիան» հյուրընկալեց «Բարսելոնային»:

Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով

39-րդ րոպեին աչքի ընկավ Ալվարո Նեգրեդոն, իսկ պատասխան գոլը 84'  րոպեին խփեց Ուիլֆրիդ Կապտումը:

Չնայած գրանցված ոչ-ոքի արդյունքին «կապտանռնագույնները» եզրափակչի ուղեգիր նվաճեցին  քանի որ թիմերի միջև առաջին խաղում  հաղթել էին 7:0 հաշվով: