Կատալոնյան «Բարսելոնան» 27-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր:
«Նոու Կամպ» մարզադաշտում գավաթի եզրափակչի շրջանակներում «կապտանռնագույնները» ուժերը չափեցին Բիլբաոյի «Ատլետիկի» հետ:
Հանդիպումն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով 3:1 հաշվով: 20-րդ րոպեին Լիոնել Մեսսին բացեց հաշիվը, Նեյմարը 16 րոպե անց կրկնապատկեց Իսպանիայի չեմպիոնների գոլային առավելություն, իսկ 70-րդ րոպեին Մեսսին դարձավ դուբլի հեղինակ:
Խաղի հիմական ժամանակի ավարտից տասը րոպե առաջ Բիլբաոյի թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Ինյակի Ուիլյամսը:
Արդյունքում Լուիս Էնրիկեի թիմը մրցաշրջանում նվաճեց երկրորդ տիտղոսը` կատալոնացիները Իսպանիայի չեմպիոնն են և գավաթակիրը:
Նշենք, որ «կապտնռնագույնները» կպայքարեն նաև Չեմպիոնների լիգայի գավաթի համար: