Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 5:0 հաշվով հաղթեց Սենթ Քիթսի և Նևիսի ընտրանուն: Խաղից հետո մրցակցի գլխավոր մարզիչ Ժակ Պասին պատասխանեց լրագրողների հարցերին.
«Իմ փիլիսոփայությունն է խաղալ ուժեղ հավաքականների դեմ, որպեսզի ավելի ուժեղանանք: Հայաստանը լավ խաղաց, բայց մենք շատ սխալներ էինք արել: Վրաստանի հետ խաղում կաշխատենք այդ սխալները չանել»,- ասաց Ժակ Պասին:
Նա անդրադառնալով Հայաստանի հավաքականին նշեց՝ Ռումինիայի հետ վատ խաղից հետո Հայաստանը սկսել է լավ ֆուտբոլ ցուցադրել: «Ես կարծում եմ՝ Մխիթարյանի հզորությունը ոչ միայն անհատապես լավ խաղալու մեջ է, այլև թիմակիցներին օգնելու: Փորձել էի հագեցնել կենտրոնը, բայց հայերը խափանեցին իմ ծրագրերը: Ձեր հավաքականը մի թիմ է, որը ֆիզիկապես չի թուլանում և դրա շնորհիվ է, որ ունեք ուժեղ հավաքական»,- ընդգծեց նա: