Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականն առաջիկա կարևորագույն մրցաշարերին կպատրաստվի նոր մարզչի ղեկավարությամբ։

Հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրանիկ Առուստամյանը։

Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրին, որ ավելի վաղ այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն հեռացել էր Արմեն Գյոզալյանը։

Հայ հեծանվորդները հուլիսի 18-23-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում հանդես կգան հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում, որից հետո կմեկնեն Կոտ դՙԻվուար՝ մասնակցելու ֆրանկոֆոնիայի խաղերին։

Իսկ այսօր մեր մարզիկները մեկնարկել են հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունում։