«Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան գլխավորեց Արգենիտայի ազգային հավաքականը:

«Սան Պաուլուն» պաշտոնապես հայտարարել է, որ մարզիչը ազգային ընտրանին գլխավորելու հրավեր է ստացել:

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես հաստատել է Բաուսայի' հավաքականը գլխավորելու մասին տեղեկությունը:

Նշենք, որ այս պաշտոնում մարզիչը փոխարինելու է Խերարդո Մարտինոյին:

Բաուսայի գլխավոր հաջողությունը մարզչական կարիերայում Լիբերտադորիս գավաթի խաղարկություններում հաղթելն է ( 2008 և 2014թթ.):