Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ընտրել է հավաքականի գլխավոր մարզչին:

Աշխարհի հնգակի չեմպիոններին կգլխավորի Դունգան: Այս մասին տեղեկացնում է O Globo-ն:

Մարզիչը Բրազիլիայի ընտրանին գլխավորել է նաև 2006-2010թթ.-ին:

Նրա գլխավորությամբ բրազիլացիները 2007-ին հաղթել են Ամերիկայի գավաթը, 2009թ.-ին՝ կոնֆեդերացիաների գավաթը:

Դունգան նոր պաշտոնում կներկայացվի հուլիսի 22-ին: